
Իսպանական հեղինակավոր Marca պարբերականը ներկայացրել է 2013 թվականի խորհրդանշական հավաքականի իր տարբերակը:
300 հազար ընթերցողներ 55 թեկնածուներից ընտրել են 11 լավագույններին:
Դարպասապահ` Վիկտոր Վալդես («Բարսելոնա»), պաշտպաններ` Ֆիլիպ Լամ («Բավարիա»), Տիագո Սիլվա (ՊՍԺ), Սերխիո Ռամոս («Ռեալ Մադրիդ»), Դավիդ Ալաբա («Բավարիա»), կիսապաշտպաններ` Խաբի Ալոնսո («Ռեալ Մադրիդ»), Անդրես Ինյեստա («Բարսելոնա»), Ֆրանկ Ռիբերի («Բավարիա»), հարձակվողներ` Լիոնել Մեսսի («Բարսելոնա»), Քրիշտիանու Ռոնալդու («Ռեալ Մադրիդ»), Զլատան Իբրահիմովիչ (ՊՍԺ):
Ընդգծենք, որ դարպասապահի գծի քվեարկության ժամանակ հաղթող դարձած Վալդեսը 38% ձայնով առաջ է անցել Իկեր Կասիլյասից (30,7%) ու Մանուել Նոյերից (24,6%):