champion.do.am

Главная » 2013 » Декабрь » 26 » Ռունիի տպավորիչ գոլը
20:11
Ռունիի տպավորիչ գոլը


Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 18-րդ տուրի շրջանակներում այսօր տեղի ունեցած «Հալ Սիթի»-ի դեմ մրցավեճում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունին ակումբի կազմում իր 150-րդ գոլը խփեց ազգային առաջնության շրջանակներում:


28-ամյա անգլիացին դարձավ միայն 2-րդ ֆուտբոլիստը (Լոնդոնի «Արսենալ»-ի լեգենդար հարձակվող Թիերի Անրիից հետո), ով մեկ ակումբի կազմում Պրեմիեր լիգայի շրջանակներում խփած գնդակների քանակով հատեց 150 գոլի սահմանագիծը:

Հիշեցնենք, որ «Հալ Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումն ավարտվեց «կարմիր սատանաներ»-ի հաղթանակով` 3:2 հաշվով:

Просмотров: 486 | Добавил: KAREN55 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: